2019-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքներն աճել են 11.1 %-ով

2019-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքներն աճել են 11.1 %-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84,441 գործարք, ինչը 2018 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից բարձր է 11.1 %-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխանցմամբ, Երևան քաղաքում 2019 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.6 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 9.5 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի առաջին կիսամյակի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 1.9 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---