Թալիշում համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ են վերակառուցվել

Թալիշում  համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ են վերակառուցվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներին, հայտնել է Քաղաքաշինության նախարարությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության միջոցներով հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն և հանդիսությունների տուն:

Գյուղի վերականգնման 1-ին փուլում վերանորոգվել է 19, 2-րդ փուլում՝ 18 տուն: 3-րդ փուլում, որը մեկնարկել է այս տարի՝ կվերանորոգվի 8, կկառուցվի 10 նոր բնակելի տուն: Բոլոր բնակարանները վերանորոգված են, հարմարեցված ժամանակակից ստանդարտներին: Յուրաքանչյուր բնակարան ունի ապաստարան, տնամերձ հողամաս:

«Առջևում՝ բնակիչներին իրենց հարազատ օջախներ վերադարձնելու փուլն է: Թալիշը կարող է ապրեցնել միայն թալիշցին՝ վերադառնալով հարազատ բնօրրանը, ամրացնելով Արցախի հյուսիսային դարպասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թալիշի վերակառուցման գործընթացը մեկնարկել է 3 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---