Օրինագիծ. Հանդիպակաց երթևեկելու համար 150,000 դրամ տուգանք՝ 30,000-ի փոխարեն

Օրինագիծ. Հանդիպակաց երթևեկելու համար  150,000 դրամ տուգանք՝  30,000-ի փոխարեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150,000 դրամ:

Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30,000 դրամը, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:

«Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը», - գրել է Էնֆիաջյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---