Ստեփանակերտում ևս 3D հետիոտնային գծանշում է արվել

Ստեփանակերտում ևս 3D հետիոտնային գծանշում է արվել

PanARMENIAN.Net - Երևանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ ստեփանակերտցիների մոտ դա ավելի լավ է ստացվել:

«Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (էդպես պատահում է)։ Ասում են, 3D անցումներով հետաքրքրված են նաև Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երևանում դրանք առաջիկայում կավելանան»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---