Արցախի ԱԱԾ-ն Համահայկական խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի

Արցախի ԱԱԾ-ն Համահայկական խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի

PanARMENIAN.Net - Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի: Այդ մասին ասվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:

Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---