Վարչապետ. Քննարկում ենք դիտավորյալ անորակ ասֆալտապատումը քրեականացնելու հարցը![]() 5 օգոստոսի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտապատում իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը: «Ասեմ նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում և միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ», - ասել է վարչապետը: Նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններ են պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները կսնանկանան և կհեռանան ասպարեզից: ՀՀ-ում 2019 թվականին հիմնանորգվել կամ ընթացքի մեջ է մոտ 330 կմ ճանապարհ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |