Ռոստովի շրջանում հայ ուսանողը հաշմանդամություն ունեցող կնոջ է փրկել այրվող տնից![]() 6 օգոստոսի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ռոստովի շրջանից 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը փրկել է հրդեհից Կամենսկ Շախտինսկ քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակչուհուն: «Օգոստոսի 1-ին 08:04-ին հրեդհ է տեղի ունեցել Կամենսկ Շախտինսկի մասնավոր տանը: Այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, լինելով մոտակայքում և տեսնելով բոցը, առանց վարանելու մտել է այրվող տուն»,-հայտնում է ՌԴ Ռոստովի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Հայտնվելով այրվող տանը՝ Հովսեփ Գևորգյանը տեսել է, որ այնտեղ հաշմանդամություն ունեցող կին կա, նա դուրս է բերել կնոջը ձեռքերի վրա: Օգնության եկած ընկերը դուրս է բերել հաշմանդամի սայլակը: «Ես, իրոք, այդ պահին չէի մտածում վտանգի մասին, բայց եթե այդպիսի բան կրկնվի, նորից կնետվեմ կրակի մեջ առանց վարանելու: Կարծում եմ, իմ փոխարեն յուրաքանչյուրն այդպես կվարվեր»,-ասել է Գևորգյանը «Կոմսոմոլսկայա պրավդա-Ռոստով» պարբերականին: Իսկ հարևաններն այդ պահին գոռում էին Գևորգյանին. «Մի մտիր, հիմար, կայրվես»: Փողոցում հավաքված մարդիկ հրշեջ ծառայություն են կանչել: Հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |