«Պոբեդան» կկասեցնի թռիչքները Գյումրի՝ վառելիքի թերլիցքավորման պատճառով![]() 6 օգոստոսի 2019 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Լոուքոսթեր «Պոբեդան» կկասեցնի թռիչքները Հայաստան: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը իր աղբյուրի վրա հղումով՝ նշելով, որ դա կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ: Նշվում է, որ ավիաընկերությունը կդադարեցնի թռիչքները Գյումրի ձմռան շրջանում (խոսքը, հավանաբար, նաև աշնան մասին է՝ խմբ.): Ըստ աղբյուրի, վառելիքի թերլցումը սիստեմատիկ բնույթ է կրում: Տոմսերի վաճառքի կասեցումն այդ ուղղությամբ հաստատել է նաև «Պոբեդայի» պաշտոնական ներկայացուցիչը: «Գյումրիի օդանավակայանում լիցքավորող ընկերությունը պարբերաբար պակաս է լցնում վառելիքը: «Պոբեդան» բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով լուծել այդ հարցը: Սակայն, օդանավակայանի ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել, թերլցումները շարունակվել են»,-ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ մինչև ամռան ավարտը «Պոբեդան» կկատարի բոլոր ծրագրված չվերթները Գյումրի՝ հաճախորդներին անհարմարություններ չպատճառելու համար: Լոուքոսթերը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի 2016-ի դեկտեմբերին: Այս պահի դրությամբ «Պոբեդան» շաբաթական 10 չվերթ է կատարում Մոսկվայից Գյումրի, որտեղից նաև փոխադրում է առաջարկվում դեպի Երևան, ձմռան շրջանում՝ 7 չվերթ է իրականացվում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |