Հայաստանը կլինի Weinsommer գինու փառատոնի հատուկ հյուրը

Հայաստանը կլինի Weinsommer գինու փառատոնի հատուկ հյուրը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-10–ը Գերմանիայում կայանալիք Weinsommer 2019-ի գինու փառատոնի հատուկ հյուրը կլինի Հայաստանն՝ իր գինիներով։ Ըստ կազմակերպիչների երկրի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները և հայկական գինիների յուրահատուկ համահոտային հատկանիշները՝ ինչը Գերմանիայում հաջողության հասնելու և պահանջարկ վայելելու գրավական է:

Փառատոնի շրջանակներում Հարավային Գերմանիայի Ալգոի տարածաշրջանում գինեսերներին ու գինու մասնագետներին Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կներկայացնի հայկական 9 գինեգործական ընկերությունների գինու 55 տեսակ։

Weinsommer-ն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է Lerch Wein & Co ընկերությունը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գինեգործական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը 1000-1500 գինեսերներին, գինու մասնագետներին, HoReCa հատվածի ներկայացուցիչներին և գինու պոտենցիալ սպառողներին՝ Հարավային Գերմանիայից, Շվեյցարիայից և Ավստրիայից, հայտնում է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---