Թուրքիայում մտահոգվել են Netflix-ի սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմամբ

Թուրքիայում մտահոգվել են Netflix-ի սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմամբ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Netflix ընկերության նկարահանած «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը, ինչը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։

Սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով, հայտնում է Ermenihaber-ը։

Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ Netflix ընկերությունը մինչև այժմ որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---