Մոսկվա-Երևան թռիչքն ընդհատվել է օդանավի շարժիչում տեխնիկական խնդրի պատճառով

Մոսկվա-Երևան    թռիչքն ընդհատվել է օդանավի շարժիչում  տեխնիկական խնդրի պատճառով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող Nordwind Airlines ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր:

Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---