2018-ի համեմատ Սևանից 45 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է բաց թողնվել![]() 8 օգոստոսի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82.64 մլն խորանարդ մետր ջուր, որը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 մլն խորանարդ մետրով: «Սա նշանակում է, որ այսքան ջրաքանակ խնայվել է: Օրենքով սահմանված չափաքանակը 170 մլն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավելյալ ջրառ իրականացնել Սևանից», - գրել է վարչապետը: Նա հայտնել է, որ եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: «Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել: Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,-գրել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |