ՀՀ նախագահը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի հետ![]() 20 օգոստոսի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Մուբադալայի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մուբադալաընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։ Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |