ՊՆ. Տավուշում ավտովթարից ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել

ՊՆ. Տավուշում ավտովթարից ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել:Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար»,-ասվում է գրառման մեջ:

Ըստ Shamshyan.com-ի, օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ԳԱԶ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:11 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---