«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար բուհեր ընդունվածներին

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար բուհեր ընդունվածներին

PanARMENIAN.Net - Օգոսոտոսի 30-ին Մատենադարանում տեղի է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, հայտնում է Shantnews-ը:

2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից:Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները:

Կրթաթոշակ ստացածների մեջ է եղել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա տնտեսագիտություն է սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջում:

2018-ի մայիսին ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանը նամակ էր հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին՝ նշելով, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու «ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»։2018-ին«Իմ քայլը» հիմնադրամը «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու է կարողացել ապահովել պակասող կրթաթոշակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---