Կարապետյան. Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անցկացման վերջնական որոշում դեռ չկա

Կարապետյան. Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անցկացման վերջնական որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ-ի անցկացման շուրջ քննարկումները շարունակվում են և առաջիկայում պատկան գերատեսչությունները կանդրադառնան հարցին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողություններն այս ուղղությամբ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Այն հարցին, թե արդյոք Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին խոսել է, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ, և նախարարն, ըստ նրա, ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ։

Խոսնակը նշել է, որ նոր ՇՄԱԳ վերաբերյալ նախարարը տարբեր մոտեցումներ է ներկայացրել՝ որքան հնարավոր է անդրադառնալ դրան, մամուլի հաղորդագրությունում անդրադարձել են:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է նաև, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու մասին կհայտնի նախարարությունը: «Նախարարը զեկուցել է, վարչապետի հանձնարարականը կատարել է, ողջ ինֆորմացիան փոխանցել է կառավարությանը։ Երբ վերջնական որոշում լինի, այդ մասին կհայտնենք»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---