Վարչապետ․ Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում են Մեղրիի ԱՏԳ ծրագրի վրա

Վարչապետ․ Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում են Մեղրիի ԱՏԳ ծրագրի վրա

PanARMENIAN.Net - Տնտեսվարողները, որոնք պոտենցիալ աշխատելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում, հայացքն ուղղում են դեպի Իրանի շուկա, իսկ դրա շուրջ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ազդում է ԱՏԳ աշխատանքին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մեղրիի ԱՏԳ մասինՄիքայել Մելքումյանի հարցին։

«Երբ տնտեսվարողները տեսնում են աշխարհաքաղաքական ռիսկեր, դա, ցավոք, ազդում է նրանց որոշման վրա»,- նշել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ Մեղրիի ԱՏԳ հիմնական խնդիրը հարակից հողերի հարցն է։

«Ըստ էության, այն հողատարածք չունի», - ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ երբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իմացել էին ԱՏԳ մասին, «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել էին հողերն ու ստացվել էր, որ կա մի շենք, մի կանգառ ու ուրիշ ոչինչ։

«Հարուցվել է քրգործ՝ որի ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ ապօրինի սեփականաշնորհումը հետ շրջելու համար։ Հիմա հարցը դատարանի օրակարգում է», - ասել է վարչապետը։

Հեղափոխությունից հետո հայտնի է դարձել, որ ԱՏԳ մերձակա հողերը սեփականաշնորհվել են էժան գնով՝ ապագայում պետությանը կրկին վաճառելու հեռանկարով։ 2019-ի օգոստոսին 6 անձի մեղադրանք է առաջադրվել գործի շրջանակում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---