Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

«Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, համանախագահների առաջիկա պլանները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, հայտնում է Ինտերֆաքսը:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալու է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---