Տոնոյան. Հազարավոր մարդիկ ներգրավվել են զորահավաքային վարժանքներին

Տոնոյան. Հազարավոր մարդիկ ներգրավվել են զորահավաքային վարժանքներին

PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ ներգրավվել են զորահավաքային վարժանքներին՝ այսպիսի բան երբևէ չի եղել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժություններին:

«Շոտ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդհամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ», - ասել է Տոնոյանը՝ նշելով, որ մասնակիցների թիվը իր ակնկալիքից էլ մեծ է եղել, հայտնում է Aysor.am-ը:

«Սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր», - ասել է նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում մասնակցության նման ցուցանիշը ՝ Տոնոյանը նշել է բացատրական ու տեղեկատվական աշխատանքները:

Նախարարը նաև նկատել է, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան, քանի որ դրանք ընդհամենը նպատակ ունեն ստուգել կենտորնացված ղեկավարման կառավարման համակարգը, զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն:

«Կարիք չկա անհանգստանալու, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը», - ասել է նա:

Ավելի վաղ նշվել էր, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկելու են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---