Տոնոյանը՝ դիվերսիայի մասին. Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են

Տոնոյանը՝ դիվերսիայի մասին. Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դժվարանում է ասել՝ ինչու է հենց այս փուլում տեղի ունեցել հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը:

«Չեմ կարող ասել՝ ինչո՞վ է պայմանավորվում, թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են», - ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հայկական կողմը պատասխան հարվածի՝ նախարարը նշել է.«Այս պահին պատասխան տալու չունենք, հակառակը՝ մեր հումանիտար պարտքը կատարել ենք, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»:

Տոնոյանը նշել է, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին:

Սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը. ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:Սահմանին լարված վիճակը, որոշ փորձագետներ կապել էին սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---