ՌԴ-ում ՀՀ դեսպան. Մտադիր ենք զարգացնել գործակցությունը ՌԵՈւ հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան. Մտադիր ենք զարգացնել գործակցությունը ՌԵՈւ հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, հակառակ այն տեղեկատվությանը, թե «Ռուսական երկաթուղին» (ՌԵՈւ) կարող է դադարեցնել գործունեությունը հանրապետության տարածքում, մտադիր է զարգացնել համագործակցությունը ռուսական ընկերության հետ: Այդ մասին ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը նման պլաններ չունի»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԵՈւ գործունեության հնարավոր կասեցման մասին հարցին: «Հակառակը, մենք միտված ենք զարգացնելու ներդրումային ծրագրերը ՌԵՈւ հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրի վրա հղմամբ, հայտարարել էր, որ «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ն մտադիր է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ ՀՀ-ում արգելափակվում է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունը, որը ՌԵՈւ-ի դուստր ձեռնարկությունն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ուղիները: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը մշակում է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար:

ՌԵՈւ հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ սրվեցին խուզարկությունների և քրգործերի պատճառով, որոնք Երևանը հարուցել է ՀԿԵ դեմ: Մասնավորապես 2018-ի օգոստոսին ՀԿԵ գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին՝ մոտ $19 հազար հարկ չվճարելու կասկածանքով: Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրգործ է հարուցվել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, որը թաքցրել էր ՀԿԵ-ում հայտնաբերված չարաշահումները: Բացի այդ, 2018-ին ՔԿ-ն ստուգումներ սկսեց ընկերությունում՝ ստուգելով վերջին 10 տարվա գործունեությունը, 228,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը: Ընկերությունում հայտարարեցին շահարկումների անթույլատրելիության մասին:

«Հայկական երկաթուղին» փոխանցվել է ՌԵՈւ կառավարմանը 2008-ին կոնցեսիայով: Պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---