Մյասնիկյան պողոտայում քարաթափումից մեքենաներ են վնասվել

Մյասնիկյան պողոտայում քարաթափումից մեքենաներ են վնասվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են Honda Fit և Opel Vectra B մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 0.25 խմ) հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---