ԱԻՆ կրտսեր փրկարարների աշխատավարձը կհասնի 130 հզ դրամի

ԱԻՆ կրտսեր փրկարարների աշխատավարձը կհասնի 130 հզ դրամի

PanARMENIAN.Net - Փրկարար ծառայության շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից կդառնա 130 հազար դրամ: Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին:

Նախագիծը կառավարությունում ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով փրկարարների հավելավճարների թեմային։ «Բարձրացումը նախատեսում է ընդհանուր աշխատավարձերի ֆոնդի բարձրացում 29%-ով։ Հիմնական բարձրացումը նախտեսվում է ներքևի օղակի աշխատողների համար։», - ասել է նա:

2019-ի բյուջեում նախատեսվում է 475 միլիոն 802 հազար դրամ, իսկ 2020-ի պետբյուջեում՝ 1 միլիարդ 903 միլիոն դրամի ծախսերի ավելացում: Փրկարարների աշխատավարձերը կբարձրանան հոկտեմբերի 1-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---