«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կառավարությունն ընդունել է որպես նվիրատվություն

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կառավարությունն ընդունել է որպես  նվիրատվություն

PanARMENIAN.Net - Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Որոշումը կայացվել է գործադիրի սեպտեմբերի 26-ի նիստում:

Կառավարության որոշմամբ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը կառավարությունն ընդունում է որպես նվիրատվություն:

Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝

• Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները,

• դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը,

• շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---