«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավատարմագրային կառավարման կտրվի կամ կվաճառվի

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը  հավատարմագրային կառավարման կտրվի կամ կվաճառվի

PanARMENIAN.Net - «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նախատեսվում է հավատարմագրային կառավարման տալ կամ վաճառել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպես է պետությունը պատրաստվում օգտագործել հյուրանոցը:

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությունը պատրաստվում է օգտագործել ըստ նշանակությա՞ն, թե այն դառնալու է պետական կառավարման ենթակայության տակ գտնվող այն շինություններից մեկը, որոնք կամաց-կամաց քանդվելու են: Արդեն ահազանգեր կան, որ երկու պատուհան կոտրվել է», - ասել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը:

Նարեկ Բաբայանն էլ նկատել է, որ հյուրանոցի հանձնման և ընդունման աշխատանքնեը դեռ ավարտված չեն: «Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատացնի որպես հյուրանոց կամ սակարկությունների ձևով հանվելու է մրցույթի կամ աճուրդի: Մենք չենք պահելու հենց այնպես և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել», - ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ժամկետներում է նախատեսում ավարտել գործընթացը՝ Բաբայանն ասել է. «Հուսով եմ՝ մինչև նոր տարի»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունըորպես նվիրատվություն ընդունել է ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, այն կշահագործվի պետության կարիքների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---