Պուտինն ու Ռոուհանին` Երևանում, Երևանի բերդի գրավման օրը

Պուտինն ու Ռոուհանին` Երևանում, Երևանի բերդի գրավման օրը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ, կմասնակցի Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակ ունի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կժամանի հոկտեմբերի 1-ին:

192 տարի առաջ նույն օրը՝ 1827թ. հոկտեմբերի 1-ին (13-ին՝ հին տոմարով), ռուսական զորքը մտել է Երևանի բերդ՝ գրավելով պարսկական վերջին հենակետը Հայաստանում, գերի վերցնելով պարսկական կայազորն ու Հասան խանին: Մինչև ռուսների գրավելը, Երևանի բերդը, որը գտնվում էր Հրազդան գետի ափին, պարսիկ խանի նստավայրն է եղել: Ռուսները փորձել են գրավել բերդը նաև 1804-ին ու 1808-ին՝ ռուս-պարսկական 1-ին պատերազմի ժամանակ, ապարդյուն։

Երևանի գրավման համար ռուսական զորքի հրամանատար Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը:

Իրանի ու ՌԴ ղեկավարները միաժամանակ ՀՀ են այցելում են 1-ին անգամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---