Որքան է արժեցել WCIT-2019-ի բացման համերգը 7 հոկտեմբերի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացած WCIT-ի հանդիսավոր բացման համերգի համար ծախսվել է 450 մլն դրամ՝ մոտ $935 հազար ընթացիկ համարժեքով: Նշված գումարը Հայաստանի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այս մասին որոշումը կայացվել էր Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում: Համերգի սկզբում ելույթ էր ունեցել WCIT նվագախումբը, որի կազմում եղել են ավելի քան 100 երաժիշտ, որոնցից 30-ը՝ Հայաստանից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Տոնական միջոցառման երկրորդ մասում ելույթ է ունեցել Գրեմմիի մրցանակակիր, հոլանդացի DJ Արմին վան Բյուրենը: Համերգն ուղեկցվել է լազերային շոուով և ավարտվել հրավառությամբ: WITSA-ի` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը բարձր է գնահատել բացման միջոցառումն։ Իր խոսքերով, այն լավագույնն էր WCIT-ի 40 տարվա ընթացքում։ WCIT 2019-ի երևանյան համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |