Հայաստանում 2018 թվականի արդյունքներով տնտեսական աճը կկազմի մոտ 7%![]() 12 հոկտեմբերի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Այս մասին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը շեշտել է, որ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ միջոցներ են հայտնվել: Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ կունենանք Երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: «Հայաստանում այսօր չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում մենք չունենք ընդհանրապես թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- հայտարարել է վարչապետը՝ կարևորելով զրոյից բիզնես սկսելու քաղաքացիների նախաձեռնողականությունը: «Իմ քայլը հանուն Արագածոտնի» բիզնես համաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել շուրջ 30 գործարար ծրագիր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |