2025-ին կառավարությունն ուզում է արդյունաբերական արտադրանքը հասցնել 3․9 տրլն դրամի![]() 17 հոկտեմբերի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որով նախատեսվում է երկիրը դարձնել ամենամրցունակը տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության ճյուղի համեմատությամբ: Ըստ ռազմավարության՝ վերոնշյալ թիրախի ապահովումը հնարավոր կլինի արդյունաբերության արտադրանքի ծավալի աճի, արտահանման ծավալի աճի, արտադրողականության բարձրացման աճի և զբաղվածության ավելացման տեմպի բարձր ցուցանիշների ապահովմամբ: Նախատեսվում է արդյունաբերական արտադրանքի ծավալների շարունակական աճ տարեկան միջինը 12%, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճ՝ տարեկան միջինը 15%, արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալի շարունակական աճի ապահովում՝ տարեկան միջինը 15%, մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալի աճ՝ տարեկան միջինը 20%: Հնգամյա ռազմավարությամբ նախատեսվում է նաև՝ արդյունաբերությունում զբաղվածների շարունակական աճի ապահովում տարեկան միջինը 6%, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը տարեկան միջինը 8%։ Հրապարակված ռազմավարության մեջ նշվում է, որ նախատեսվում է 2025-ին արդյունաբերական արտադրանքը դարձնել 3900 մլրդ դրամ, ավելացնել արդյունաբերական արտադրանքի արտահանումը մինչև 2300 մլրդ դրամ, արդյունաբերության ոլորտում ապահովելով 137 500 մարդու զբաղվածություն: Ռազմավարության իրականացման նշանակետում կլինեն մշակող արդյունաբերության ինչպես առկա, այնպես էլ նոր հեռանկարային ճյուղերի զարգացման սկզբունքը, համակարգաստեղծ կազմակերպությունների ձևավորումը և մրցունակության աճը, ինչպես նաև դրանց արժեշղթաներում փոքր ու միջին կազմակերպությունների ներառման համար հնարավորությունների ստեղծումը: Որպես մրցունակության բարձրացման ռազմավարական ուղղություններ նախանշվել են արտադրողականության բարձրացման ապահովումը, տեխնոլոգիական վերազինում և նորարարության, մասնագիտական կարողությունների զարգացման խթանումը, լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացման ապահովումը և շուկայի ընդլայնումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |