Հարձակվել են Սևրի հայկական վարժարանի վրա

Հարձակվել են Սևրի հայկական վարժարանի վրա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին հարձակում է տեղի ունեցել Ֆրանսիայում գործող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել է Տոլմաջյանը։

Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ֆրանսալեզու Nouvelles d'Arménie հանդեսի խմբագրությունը, որը ներկայացնում է Հայաստանին և հայերին վերաբերող նյութեր:

«Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը խստորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների դեմ»,-ասվում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---