ԵԱՀԿ գործող նախագահ. Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում

ԵԱՀԿ գործող նախագահ. Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա մոտ ժամանականերս Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայնին» ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

Գործող նախագահի խոսքով՝ ինքը բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ընդգծել է, որ լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում. «Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասել է Գրեմինգերը:

Հայաստանի Ադրբեջանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---