Փաշինյանի առանձնատունն օրհնել են (վիդեո)

Փաշինյանի առանձնատունն օրհնել են

PanARMENIAN.Net - Հանրապետության թիվ 1 առանձնատանը, ուր վերանորոգումից հետո տեղափոխվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրհնության կարգ է կատարվել:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը վարչապետը և համապատասխան տեսանյութ տեղադրել:

Հանրապետության թիվ 1 առանձնատունը նախկինում զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այն լուրերին, թե առանձնատան նորոգման համար մոտ 2 մլն դոլար է ծախսվել, ուղիղ եթերում շրջայց է կատարել առանձնատանը և հայտարարել, որ վերանորոգման համար առնվազն 10 անգամ պակաս գումար է ծախսվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---