Բաքվի բնակչին ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի «Մի գնան» լսելու համար

Բաքվի բնակչին ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի «Մի գնան» լսելու համար

PanARMENIAN.Net - Բաքվում ձերբակալել են հայկական երգ լսող վարորդին: Այդ մասին հայտնել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Էլշադ Հաջիևը:

Ավտոմեքենայից հնչել է Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը:

«Ոստիկանության աշխատակիցներն անհետաձգելի օպերատիվ և որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ավտոմեքենայում հայկական երգ լսող վարորդի ինքնությունը»,-ասել է նա, հայտնում է Minval.az-ը:

Ըստ Հաջիևի, այդ փաստով տարվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները:

Տեսահոլովակը, որտեղ ավտոմեքենայից հայկական երաժշտություն է հնչում, ավելի վաղ տարածվել էր սոցցանցերում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---