€4.2 մլն` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանը

€4.2 մլն` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկի կողմից €4.2 մլն գումար է տրամադրվելու Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանը: Դրամաշնորհը տրամադրվելու է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում: Նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին:

Գումարները առավելապես ուղղվելու են Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան),Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ),Մ-17 (Կապան-Ծավ-Մ2),Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24 (ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք) լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը և երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Այս նախագծով ակնկալվում է առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում, մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20% -ով, ճանապարհային ավտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում և հավաստագրում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---