«Սպայկան» դեռ չի ստացել եզրակացությունը, որով արգելվել է բեռնատարների մուտքը ՌԴ11 նոյեմբերի 2019 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված է եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ է վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել են բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: «Սպայկա» ընկերության իրավաբան Մհեր Ղազարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 8-ին իրենք դիմել են փորձագիտական եզրակացությունը ստանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չունեն: Նոյեմբերի 1-ին ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: Ղազարյանի խոսքով՝ պանրի վրա բուն ծագման երկիրը նշված է Հայաստանը, հասկանալի չէ, թե ինչպես է հայկական պանիրը դարձել եվրոպական: «ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ ԵԱՏՄ մաքսային մարմինները տեղում պետք է տրամադրեն փորձագիտական եզրակացությունը,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ որոշակի ռիսկերից ելնելով, մաքսային մարմինն իրավունք ունի փորձաքննություն իրականացնել, սակայն իրենց պանիրների վրա նշված է եղել ծագման երկիրը: Ղազարյանը նշեց նաև, որ տվյալ պահին «ծագման սերտիֆիկատ» կոչվող փաստաթուղթը վարորդների մոտ չի եղել, քանի որ 2019-ի ամռանը 15 տոննա նույն ապրանքատեսակից անարգել ուղարկվել է ՌԴ: Իրավաբանի խոսքով՝ հարցով զբաղվում է նաև էկոնոմիկայի նախարարությունը: Ղազարյանը չնշեց ընկերության կրած կոնկրետ վնասի չափը՝ հավելելով, որ դա կարող է աճել, իսկ տույժերն ու տուգանքներն ավելանալ՝ կախված բեռի մատակարարման ուշացման և պայմանագրերի խախտման հետ: «Սպայկայի» և գործընկերոջ միջև կնքված համաձայնությամբ նախատեսվել է, որ 8-12 մեքենա՝ 20 տոննա պանրով մատակարարվի Ռուսաստան, սակայն այս պահին բոլոր պատվերները պանրի մասով կասեցված են, իսկ հնարավոր գործընկերների հետ ժամկետներ չեն հստակեցվում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |