Ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետին և նրա հորը![]() 11 նոյեմբերի 2019 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանին, հայտնում է Հալեպում հրատարակվող «Գանձասարը»: Հրապարակման մեջ նշվում է, որ հովվապետն ու նրա հայրը սպանվել են Դեր Զորի ճանապարհին՝ նրանք ավտոմեքենայով ուղևորվում էին այնտեղ պարզելու կաթողիկե եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Կրակոցներից Հայ կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում էր նաև Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, որը վիրավորվել է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Սակայն Ղամիշլին ընդգրկված չէ պարեկության համատեղ գոտում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |