Ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետին և նրա հորը

Ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետին և նրա հորը

PanARMENIAN.Net - Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանին, հայտնում է Հալեպում հրատարակվող «Գանձասարը»:

Հրապարակման մեջ նշվում է, որ հովվապետն ու նրա հայրը սպանվել են Դեր Զորի ճանապարհին՝ նրանք ավտոմեքենայով ուղևորվում էին այնտեղ պարզելու կաթողիկե եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Կրակոցներից Հայ կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում էր նաև Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, որը վիրավորվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Սակայն Ղամիշլին ընդգրկված չէ պարեկության համատեղ գոտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---