Եվս 40-45,000 մեքենա կներկրվի ՀՀ մինչև 2019-ի ավարտը (վիդեո) 12 նոյեմբերի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - 2019-ին (նոյմբերի 1-ի դրությամբ) Հայաստան է ներկրվել 140,000 մեքենա, իսկ մինչև տարեվերջ դրանց քանակը կհասնի 180-185,000-ի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 2017-ին ՀՀ ներկրվել է 34,000, 2018-ին՝ 67, 000 մեքենա: Մելքումյանը նշել է, որ արդյունքում պետբյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլարի համարժեք գումար՝ մաքսատուրք և ԱԱՀ, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 250 միլիոնի։ Պատգամավորը նշել է նաև. «Ցանկանում ենք, որ ժամանակավորապես, 1 տարով, ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես 20-25,000 մարդ կհայտնվի կտրուկ փոփոխված իրավիճակում և դա լուրջ խնդիրներ կառաջացնի»: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է առաջարկը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |