2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում12 նոյեմբերի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - 2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում: Այդ մասին ասվում է Վրաստանի 2019թ. միգրացիոն տեղեկատուում, որը հրապարակվել է միգրացիայի կառավարական հանձնաժողովի կայքում: Այդպիսով, Հայաստանը 3-րդ տեղում է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները նշված ժամանակահատվածում կացության իրավունք են ստացել Վրաստանում: 2015-2018, Վրաստանում նման իրավունք ստացողների ընդհանուր թիվը կազմում է 20,800 օտարերկրացի, գրում է ՌԻԱ Նովոստին: Առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ գրեթե 9 000 մարդ՝ 44 %: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ մոտ 3000 մարդ: ՀՀ-ին հաջորդում է Ուկրաինան՝ 1700 մարդ ցուցանիշով: Նշված ժամանակահատվածում տրամադրվել է կացության իրավունքի ավելի քան 31,000 ժամանակավոր վկայական: Նման վկայական առավելապես ստացել են Իրանի քաղաքացիները՝ ավելի քան 7 000 մարդ, հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները՝ ավելի քան 5 000 մարդ, երրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ ավելի քան 4 000 մարդ: Նշված տվյալներում ասվում է, որ վերջին 4 տարում նման փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև, մերժումների աճ է նկատվում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |