Ասկերանի շրջանում հակահետևակային ական է պայթել. Բնակիչ է տուժել![]() 12 նոյեմբերի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանում հակահետևակային ական է պայթել՝ տուժած բնակիչ կա: Նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղամասում` իրեն պատկանող ձիով հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |