Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվեր է հանձնել

Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվեր է հանձնել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, խորհրդանշական նվեր է հանձնել համաժողովի գրադարանին` Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին:

Համաժողովին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Անդրադառնալով գրքին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել և սպորտով զբաղվել:

Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում. մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական և ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների և գերիշխող մահմեդական համայնքների միջև խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---