ԱԱԾ. Օտարերկրացիների կողմից 30-ից ավելի հայ երեխա է որդեգրվել օրենքի խախտմամբ (վիդեո)

ԱԱԾ. Օտարերկրացիների կողմից 30-ից ավելի հայ երեխա է որդեգրվել օրենքի խախտմամբ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, հայտնում են լրատվականից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Նշվում է, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում են կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին:

Մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներ իրականացնող մի շարք ծառայողներ, նախնական համաձայնությամբ շահից ելնելով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելով, հակել են որդեգրման համար հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալ:Որոշ դեպքերում ծննդկաններից նաև կաշառք են վերցրել մատուցված բուժծառայությունների դիմաց:

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ բուժփաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Վերջիններիս պաշտոնյաները՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բուժփաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ խոչընդոտելով նրանց որդեգրումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---