ԿԲ նախագահ. Սպառողական վարկերի աճի տեմպն անհանգստացնում է

ԿԲ նախագահ. Սպառողական վարկերի աճի տեմպն անհանգստացնում է

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատախանելով սպառողական վարկերի աճի ռիսկայնության հետ կապված հարցին, ասել է, որ աճի տեմպը սկսել է անհանգստացնել, հայտնում է Panorama.am-ը:

Հարցը նրան ուղղել է պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Հայտնի է, որ այս տարի բանկերի կողմից տրամադրվել են սպառողական և հիպոթեքային աննախադեպ թվով վարկեր, ծավալները մոտ 30-40 տոկոսով ավելացել են, նույն ընթացքում բնակչության եկամուտներն էականորեն չեն ավելացել։ Այստեղ լուրջ ռիսկեր կան թե բանկերի, թե քաղաքացիների»։

Անդրադառնալով այն հարցին, թե ԿԲ-ն այս ուղղությամբ ինչ աշխատանքներ է տանում, ինչ գործիքներ է պատրաստվում կիրառել՝ Ջավադյանն ասել է, որ նոր ցուցիչներ են մտադիր կիրառել:

«Մենք հիմա երկու նոր ցուցիչ ենք ուզում առաջ բերել և դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք, մեկը վերաբերում է վարկ-եկամուտին, մյուսը՝ վարկ գրավին։ Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը, դրա համար մեր միջոցառումները լինելու են ուղղված այդ աճի տեմպի նվազմանը։ Մյուս կողմից էլ խոշորածավալ միջոցառումներ ենք անում ֆինանսական կրթվածության մասին»,- պատասխանել է ԿԲ նախագահը։

Նա հավելել, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այսպիսին՝ վարկավորումն ուղղորդել դեպի արտահանող հատված, արդյունաբերություն, բիզնես։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---