Անանյան. Մեծ մեքենաները նոյեմբերի 18-ից կմաքսազերծվեն Գյումրիում14 նոյեմբերի 2019 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր, հաղորդում է Shantnews.am-ը։ Նշվում է, որ ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկել է ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ մինչև տարեվերջ Գյումրիում կիրականացվեն մաքսատան բոլոր գործառույթները։ Անանյանը նշել է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, նոյեմբերի 18-ից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |