Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքները

Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքները

PanARMENIAN.Net - Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքներն ու ցանքատարածությունները: Հայաստանցի մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանը, նրանց նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ:

«Տեղաբնակների խնդրանքով մենք ականազերծում ենք ականապատ դաշտերը: Աշխատանքների ավարտից հետո նրանք կկարողանան անցնել խաղաղ աշխատանքի՝ անասուններին արածացնել, ցանել դաշտերը»,-ասել է նա՝ հավելելով, որ կենտրոնում կան նաև բուժաշխատողներ, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը:

Տեղաբնակ Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին և ասել, որ այժմ շատ ավելի ապահով է դարձել: «Շնորհակալություն տղաներին, որ փրկում են մեզ ականներից ու ռումբերից...Մենք գրեթե կես տարի ենք ականազերծողների սպասել, դիմել օգնության համար, և վերջապես մեզ լսեցին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---