Չավուշօղլու. ՀՀ-ն պետք է ԼՂ հարցում կառուցողական դիրքորոշում որդեգրի![]() 19 նոյեմբերի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խորհրդարանի ամբիոնից խոսելով իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների և Արցախի հակամարտության մասին, ասել է, որ «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին, հայտնում է Ermenihaber-ը: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել: Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների վերաբերյալ էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է դրանց լուծմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, քանի որ Ռուսաստանն ու քրդական ռազմական կազմավորումները չեն կատարում պայմանավորվածությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |