Սենատոր Փերդյուն ևս արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը![]() 22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն նոյեմբերի 21-ի երեկոյան արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը: Բանաձևի ընդունմանն ուղղված երկկուսակցական արշավի շրջանակում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թոմ Քրուզը կոչ էին արել միաձայն ընդունել թիվ 150 բանաձևը: Մենենդեսը և Քրուզը հանդես էին եկել Սենատում՝ հորդորելով արագացված ընթացակարգով ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին համահունչ բանաձևը, հայտնում է է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Եթե սենատոր Փերդյուն, և ևս մի քանի նրա գործընկերներ, ցանկանում էին դեմ քվեարկել բանաձևին, թող քվեարկեին, բայց չխանգարեին մեծամասնությանը քվեարկել երկկուսակցական բանաձևի համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին և Քրուզին աջակցության համար և նշել է, որ անում են ամեն հնարավորը ԱՄՆ Սենատում «Անկարայի վետոն չեղարկելու համար»: ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |