Իրավապահները ստուգում են ոստիկանությունում հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութը (վիդեո) 22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» տեսանյութի կապակցության ստուգումներ են իրականացվում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում, այս պահին որևէ այլ մանրամաս հայտնել հնարավոր չէ»,- ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ տեսանյութի վաղեմության ժամկետի մասին ևս այս պահին որևէ բան ասել չի կարող: Թեմային անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես քրեական վարույթ նախաձեռնվի։ «Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |