Փաշինյան. Վերջին երկու ամսում ՀՀ-ում մոտ 11,000 հնամաշ թափք է հավաքվել

Փաշինյան. Վերջին երկու ամսում ՀՀ-ում մոտ 11,000 հնամաշ թափք է հավաքվել

PanARMENIAN.Net - Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների մոտ 11 հազար հնամաշ թափք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մաքրենք Հայաստանն աղբից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բազմիցս է կարևորել է հանրապետության տարածքը մետաղական ջարդոնից մաքրելու խնդիրը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն Հայաստանի տարբեր վայրերում կուտակված մեքենայի թափքերը և մետաղի այլ տեսակի ջարդոնը:

«Մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերվում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում»,- ասել է Փաշինյանը 2019-ի մայիսին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---