Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը կարեկցանքի խոսքեր է հղել նրա հարազատներին ու բարեկամներին:

Պեսկովը հավելել է. «Պուտինը լավ ծանոթ էր և Գոհարին, և նրա ամուսնուն: Ամուսնու մահվանից հետո Գոհար Վարդանյանն այցելում էր ՌԴ նախագահին, Պուտինն էր հյուրընկալվում նրա մոտ»:

Պեսկովն իր հերթին ասել է, որ եթե չլինեին Գոհարն ու նրա ամուսինը՝ Գևորգ Վարդանյանն, աշխարհի պատմությունը գուցե այլ ընթացք ստանար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---